ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, գտնվում է երկու ակումբների դիտակետում։
23-ամյա ֆրանսիացին դժգոհ է Փարիզում իր կարգավիճակից և հույս ունի, որ կհեռանա որքան հնարավոր է շուտ։
Մադրիդի «Ռեալը» դեռ բաց է հարձակվողի տրանսֆերը գնելու համար, սակայն դժվար թե համաձայնի ՊՍԺ-ի տրանսֆերային պահանջները բավարարել, հայտնում է ESPN-ը։ Մբապեի տրանսֆերի մեկ այլ լուրջ հավակնորդ է նշվում Լոնդոնի «Չելսին»:
Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ ՊՍԺ-ն ցանկանում է Մբապեի տրանսֆերի դիմաց ստանալ 400 մլն եվրո։
























































