Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարճ, բայց պատկերավոր պատասխանել է Չեմպիոնների լիգային վերաբերող հարցին:
Պեպին հարցրել են, թե ինչու նա չի կարողանում հաղթել Չեմպիոնների լիգան որպես «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ։
«Որովհետև «Ռեալը» միշտ այնտեղ է խաղում»,- ասել է Պեպը դանիացի լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանկ և ծիծաղել։
Երեկ «Ման․Սիթին» անսպասելիորեն միավորներ կորցրեց Կոպենհագենում, սակայն դա չխանգարեց Գվարդիոլայի սաներին ժամանակից շուտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի փլեյ-օֆֆ։ Ժամկետից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեցին նաև Մադրիդյան ակումբը։
























































