«Լիոնի» նոր գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոսել է ակումբում իր նշանակման մասին.
«Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Այո, իրավիճակն իսկապես բարդ է, բայց ինձ ամեն ինչ դուր է գալիս։ Հունվարյան տրանսֆերային պատուհանից առաջ շատ հանդիպումներ կան անցկացնելու, դեռ վաղ է գործարքների մասին մտածել։ Մենք կաշխատենք այն խաղացողների հետ, ովքեր կան, և ես կստիպեմ նրանց ցույց տալ իրենց լավագույն որակները»,-ասել է Բլանը։
Հիշեցնենք, որ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
























































