«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն հաստատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ։
«Եթե ակումբի ղեկավարությունը նպատակահարմար համարի, մենք բոլոր ջանքերը կգործադրենք դրա համար։ Մենք կարող ենք հրաշքներ գործել։ Լեո Մեսսին արժեքավոր խաղացող է ակումբի համար, և նրա համար դռները միշտ բաց կլինեն»,- Ռոմեուի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2021 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, կատալոնական թիմի կազմում արգենտինացին անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
35-ամյա Մեսսիի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։ Transfermarkt-ը «Բարսելոնայի» լեգենդի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։