ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լիոնել Մեսսին դեռևս պաշտոնական առաջարկ չի ստացել այլ ակումբներից: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք՝ ամռանն ավարտվում է Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Նա չի բացառում, որ նոր պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ, բայց ֆուտբոլիստը վերջնական որոշում կկայացնի միայն Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո:
Մեսսին անցած ամառ է տեղափոխվել ՊՍԺ «Բարսելոնայից»՝ ազատ խաղացողի կարգավիճակում: Կապտանռնագույնները հետաքրքրված են արգենտինացուն վերադարձնելու հնարավորությամբ, բայց դրան կարող է խանգարել ֆուտբոլիստի աշխատավարձը, որը դժվար թե կատալոնական ակումբը կարողանա իրեն թույլ տալ:
























































