ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի Լիգա 1-ի 9-րդ տուրի՝ Նիցայի հետ խաղում (2:1): Սակայն այս խաղում սա միակ դրվագը չէ, որով աչքի է ընկել արգենտինացին։
Դրվագներից մեկում Մեսսին պառկած դիրքից գեղեցիկ փոխանցում է կատարել Նեյմարին։ Արգենտինացու փոխանցումը գործազուրկ է թողել «Նիցայի» միանգամից երեք պաշտպանների։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հաղթեց «Նիցային» Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի գոլերի շնորհիվ: