Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերթական անգամ ցանկություն է հայտնել մնալ «Սանտյագո Բերնաբեուում»։ Հիշեցնենք, որ իտալացին անցյալ ամառ վերադարձավ թիմ և իր առաջին մրցաշրջանում հաղթեց Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան:
«Ուզում եմ ևս մեկ տարի մնալ «Ռեալում», ևս նորից մեկ տարի, հետո և ևս մեկ տարի: Ես շատ ուրախ և գոհ եմ այստեղ լինելու համար»,- ասել է Անչելոտին Rai Sport-ին տված հարցազրույցում:
Երեկ Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի շրջանակում ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ։ Սա առաջին անգամ էր, որ մադրիդյան ակումբը միավորներ է կորցնում այս մրցաշրջանում։
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի Դոնեցկի «Շախտյորի» հետ։























































