Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Լիվերպուլին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել: Խաղը կայացել է Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:
Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 4-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Սաուլ Նիգյեսը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 11-ին Լիվերպուլում: