«Նասյոնալի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի մասին, որի նախաձեռնությամբ էլ ուրուգվայցին հեռացել է կատալոնական ակումբից․
«Ժամանակ է անցել, և այո, հիմա՝ քաղաքավորությունից և հարգանքից ելնելով, ես կողջունեի Կումանին, եթե հանդիպեինք։
Եթե մենք հանդիպենք, հույս ունեմ՝ Կումանը քաջություն կունենա ինձ ասելու ճշմարտությունն այն մասին, թե ինչու ինձնից ազատվեց։ Հուսով եմ՝ նա խոստովանել է, որ այդ որոշման համար սպորտային պատճառներ չեն եղել»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Marca-ն։























































