«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Արքայական ակումբ» հնարավոր տեղափոխության մասին.
«Տարիքը ոչինչ չի նշանակում, եթե դուք ունեք բոլոր անհրաժեշտ որակները: Կարևոր է՝ նա շարունակում է աճ գրանցել, ամեն օր ցանկանում է ավելի լավը դառնալ: Այդ կերպ նա կկարողանա հասնել այն ամենին, ինչ ցանկանա:
Մբապեն երիտասարդ խաղացող է, լավագույններից աշխարհում, նաև ամենաթանկարժեք խաղացողներից մեկը: Նա հանդես է գալիս մի ակումբում, որը ֆինանսական խնդիրներ չունի: Չգիտեմ՝ արդյոք հնարավո՞ր է նրան ձեռք բերել: Բայց նա հիանալի ուժեղացում կլիներ «Ռեալի» համար»,- Ֆիգուի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Մբապեն Ֆրանսիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: