Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ճանաչվել է Լա լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող։
Ֆուտբոլիստը մասնակցել է «սերուցքայինների» երեք հաղթական հանդիպումներից յուրաքանչյուրին՝ դառնալով երկու գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ուրուգվայցին այս վարկանիշում առաջ է անցել Ռոբերտ Լևանդովսկուց «Բարսելոնայից», Դանիել Պարեխոյից՝ «Վիլյառեալից», Սամուել Կաստիլյեխոյից (Վալենսիա), Լուիս Ֆելիպեից (Բետիս), Բրայս Մենդեսից («Ռեալ Սոսյեդադ») և Նիկոլաս Ուիլյամսից (Աթլետիկ):























































