Բլեզ Մատյուիդին Կիլիան Մբապեին համարում է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդը։
«Մբապեն «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկն է, ուստի նա շանսեր ունի: Նա ցույց տվեց, որ, չնայած իր երիտասարդ տարիքին, հիանալի ֆուտբոլիստ է։ Նրա խաղը տպավորիչ է, դա ակնհայտ էր մարզումների ժամանակ։
Մբապեն ամեն ինչ ունի այս կամ հաջորդ տարի «Ոսկե գնդակը» նվաճելու համար։ Կարծում եմ՝ նա Մեսսիի և Ռոնալդուի հետնորդն է»,- ասել է «Ինտեր Մայամիի» կիսապաշտպանը, որը նախկինում հանդես է եկել «ՊՍԺ»-ում: