«Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Եթե նա նույնիսկ վերադառնա, ապա ազատ գործակալի կարգավիճակով։ Դա բյուջեով նախատեսված չէ, բայց այդ պահին տեղափոխությունը լրիվ հնարավոր է։
Մեսսին մեր լեգենդն է, «Բարսելոնան» միշտ նրա տունը կլինի, բայց այդ որոշումն ինձնից կախված չէ»,- Ռոմեուի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից։