Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Կարիմ Բենզեմայի մասին. Մարզիչը կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա «Ռեալի» հարձակվողը։ Այլ թեկնածուների մասնագետը չի տեսնում.
«Հուսով եմ, որ նա կստանա «Ոսկե գնդակը»: Նա իսկապես արժանի է այս մրցանակին։ Ակումբի հետ նվաճել է կարևոր տիտղոսներ, մեզ հետ հաղթել Ազգերի լիգան։ Սա վերջին տարիների աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։
Ակնհայտ է, որ Կարիմը մեր լրացուցիչ առավելությունն է աշխարհի առաջնությունում»,- ասել է Դեշամը:
























































