«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբ էր տեղափոխվել ՊՍԺ-ից։ Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը ցանկանում է վերադարձնել կիսապաշտպանին, որը թիմում հանդես է եկել 2012-19 թթ․ ընթացքում։
Գործարքի արժեքը կարող է կազմել 20 մլն եվրո։
Ռաբյոն «Յուվենտուս» է տեղափոխվել 2019 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով։