Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն սրունքի վնասվածքի պատճառով բաց է թողել մարզումը, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆրանսիացին վնասվածքի պատճառով կարող է չմասնակցել Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը։
Ավստրիայի հավաքականի դեմ 5-րդ տուրի հանդիպմանը (2:0) նա խաղադաշտում անցկացրել է 11 րոպե։
Դանիա — Ֆրանսիա խաղը կկայանա շաբաթ ՝ սեպտեմբերի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: