ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։
Լրագրող Ադրիեն Գրենյեի խոսքերով՝ իսպանացին բաց է նոր պայմանագրի քննարկման համար։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ՊՍԺ-ի ղեկավարությունը մտածում էր ֆուտբոլիստի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ նրա վնասվածքների պատճառով:
Ռամոսը ՊՍԺ-ում հանդես է գալիս անցած ամառվանից, երբ թիմ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով։