ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերթական անգամ խոսել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
Մայիսին 23-ամյա ֆրանսիացին մերժեց «սերուցքայինների» առաջարկը՝ նախընտրելով երկարաձգել պայմանագիրը փարիզեցիների հետ, ինչը չի խանգարում նրան պարբերաբար խոսել մադրիդյան ակումբի մասին չափազանց դրական կերպով։
«Ես երկար տարիներ խոսել եմ «Ռեալի» մասին։ Ինձ թվում է, որ ես հատուկ կապ ունեմ այս ակումբի հետ, թեև երբեք չեմ խաղացել նրա կազմում։
Կարծում եմ՝ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, թերևս՝ լավագույնը: Միայն կարող եմ ամենայն բարիք մաղթել Մադրիդին»,- Մբապեին է մեջբերում The New York Times-ը
























































