Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Չելսին» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» (0:2):
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում: Անտոնի Մարսիալը գլխի գեղեցիկ հարվածով գրավեց լոնդոնյան ակումբի դարպասը:
«Չելսին» երկրորդ խաղակեսը բավական ակտիվ սկսեց և կարողացավ 56-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը, սակայն, մրցավարները չեղարկեցին Զումայի գոլը: Այդ դրվագում Ասպիլիկուետան խախտել էր խաղի կանոնները:
66-րդ րոպեին Մագուայերը անկյունային հարվածից հետո կրկնապատկեց հաշիվը: 78-րդ րոպեին «Չելսին» կրկին գրավեց «կարմիր սատանաների» դարպասը, բայց այս գոլն էլ չեղարկվեց: Ժիրուն գնդակը խփեց խաղից դուրս վիճակից:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 38 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական:«Չելսին» իր ակտիվում ունի 41 միավոր և գտնվում է 4-րդ դիրքում: