ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Նեյմարի հասցեին:
«Նախորդ մրցաշրջանում Նեյմարը ավելի հազվադեպ էր դաշտ դուրս գալիս ու ավելի քիչ արդյունավետ էր: Նա շատ մեծ նպատակներ ունի: Նա լավ մարզավիճակ հավաքեց, պատրաստ էր: Վստահ եմ՝ արձակուրդին լավ է աշխատել:
Մենք շտաբի հետ անմիջապես որոշեցինք նրա համար օպտիմալ պայմաններ ստեղծել: Նեյմարը պահեր է ստեղծում: Նա շատ գոլեր է խփում, փոխանցումներ անում: Ն նկարիչ է: Նա շատ օգտակար է թիմի համար»,- մարզչի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
























































