Լիոնել Մեսսին իր ապագայի մասին որոշում կկայացնի 2023 թվականին։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ ՊՍԺ-ի հարձակվողը չի պատրաստվում ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնել առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։
Այժմ Մեսսին կենտրոնացած է ՊՍԺ-ում խաղալու վրա, ինչպես նաև պատրաստվում է Աշխարհի առաջնությանը, որում հանդես կգա Արգենտինայի հավաքականի հետ։
Լեոն որևէ որոշում չի կայացնի մինչև 2023 թվականը, չնայած ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, իսկ «Բարսելոնան» էլ հետաքրքրված է նրա ծառայություններով:
Հաղորդվում է, որ փարիզցիները կարող են հարձակվողին նոր պայմանագիր առաջարկել երկու տարի ժամկետով։ Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
























































