Ֆրանսիացի պաշտպան Ջիբրիլ Սիդիբեն կարիերան կշարունակի Հունաստանի առաջնությունում։
30-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը ԱԵԿ-ն է։ Նա թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Ջիբրիլի հետ կնքվել է երկու տարվա աշխատանքային պայմանագիր։ Սիդիբեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 2018 թվականի Աշխարհի չեմպիոն:
Պաշտպանի նախկին ակումբը եղել է «Մոնակոն»: Նա մոնեգասկների կազմից հեռացավ հուլիսին՝ աշխատանքային պայմանագրի ավարտից հետո։
























































