ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկ բառով նկարագրել է մի քանի հայտնի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին։
«Քեյն- Միտք,
Բենզեմա- Դասական,
Մեսսի- Հանճարեղ,
Ռոնալդու- Հանճարեղ,
Սուարես- Հանճարեղ,
Բելինգհեմը- Որակ,
Պեդրի- Ինյեստայի ոճը,
Կամավինգա- Որակ»,- ասել է Նեյմարը DAZN-ի ֆլեշ հարցման ժամանակ:
Հիշեցնենք, որ Նեյմարը մնում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք խաղացողը։ Ժամանակին ՊՍԺ-ն բրազիլացի հարձակվողի համար «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո։ Հաշվի առնելով, թե ինչպես է փոխվել տրանսֆերային շուկան, այս տրանսֆերային ռեկորդը դժվար կլինի գերազանցել առաջիկա տարիներին:
























































