Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ հաղթեց «Լիոնին» (2:1):
Բենուա Բադիաշիլեն ու Գիլերմո Մարիպանը տանտերերի կազմում գրավեցին հյուրերի դարպասը։ «Լիոնի» կազմում միակ գոլը խփեց Կարլ Տոկո-Էկամբին։
«Մոնակոն» վաստակեց 11 միավոր և բարձրացավ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական։
«Լիոնը» վաստակած 13 միավորով 5-րդն է։
























































