ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լուիշ Կամպուշը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը։ Ինչպես հայտնում է The Times-ը, Կամպուշը կարող է տեղափոխվել «Չելսի»։
Լոնդոնյան ակումբի համասեփականատեր Տոդ Բոելին արդեն հանդիպում է ունեցել մենեջերի հետ։ Անգլիական ակումբի ղեկավարությանը դժգոհ է թիմի ներկայիս կազմից և ցուցադրած խաղից։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» 261 մլն ֆունտ ստեռլինգ է ծախսել նորեկների համար, իսկ վերջերս էլ պաշտոնանկ արել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Գերմանացի մասնագետին փոխարինել է Գրեմ Փոթերը։
Անգլիացի մասնագետը նույնպես կողմ է, որ ակումբն ունենա սպորտային տնօրեն։
Հավելենք, որ Լուիշ Կամպուշը ՊՍԺ-ում աշխատանքի է անցել այս ամռանը։
























































