Լեհաստանի առաջնության 9-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Լեխ Պոզնանին» և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։ Ի դեպ, տանտերերը պարտությունից խուսափել են միայն հիմնական ժամանակին ավելացված 8-րդ րոպեին։
«Պոգոնի» կազմում հաշիվը բացել է կիսապաշտպան Սեբաստիան Կովալչիկը՝ 8-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը։ Այնուհետև, սակայն, հյուրերին հաջողվել է երկու գոլ խփել 20-րդ և 48-րդ րոպեներին։
«Պոգոնը» պարտությունից խուսափել է 90+8-րդ րոպեին, երբ Կամիլ Դրիգասն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը «Պոգոնի» կազմում փոխարինման է մտել միայն 63-րդ րոպեին։
Այս հանդիպումից հետո «Պոգոնը» 17 միավոր է վաստակել և միավորներով հավասարվել առաջատար «Վիսլային»։