Ֆրանսիական Լիգա 1-ի 7-րդ տուրում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Բրեստին», որը գլխավորում է Միշել Տեր-Զաքարյանը։
Հանդիպման միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Նեյմարը՝ եզրափակելով Լեո Մեսսիի փոխանցումը։
ՊՍԺ-ն 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Բրեստը» 7 խաղից հետո վաստակել է 5 միավոր և 17-րդ տեղում է։
























































