ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմակից, հարձակվող Նեյմարի հետ հարաբերությունների մասին: 23-ամյա ֆրանսիացու խոսքով՝ իրենց հարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի վրա։
«Ես և Նեյմարը միշտ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ենք ունեցել: Բայց եղան պահեր, երբ մեր հարաբերությունները մի փոքր ավելի սառեցին, և պահեր, որոնք մի փոքր ավելի թեժացան:
Լինում են ժամանակներ, կտեսնեք, որ մենք լավագույն ընկերներ ենք, երբեմն էլ այդքան էլ չենք շփվում, դա մեր հարաբերությունների բնույթն է։
Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան, ֆուտբոլիստի՝ ով ներկայացնում է մեր թիմը և կարևոր դեր ունի ՊՍԺ-ում»,- Մբապեի խոսքերն է մեջբերում The New York Times-ը։
























































