ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին մոտ ժամանակներս վարձակալական հիմունքներով կհամալրի «Գալաթասարայի» կազմը։
Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն՝ համաձայնության են եկել արգենտինացու մասնակցությամբ գործարքի վերաբերյալ։ Անվճար վարձակալության շրջանակում թուրքական ակումբը խաղացողին 3 մլն եվրո կվճարի, իսկ փարիզեցիները՝ մնացած 5 մլն-ն։ Նշվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտակա ժամանակներս։
Նախորդ մրցաշրջանում Իկարդին 24 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
























































