56-ամյա ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտյեն, որը գլխավորում է ՊՍԺ-ը, խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Յուվենտուսի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակի մասին (2-1).
«Այս արդյունքից թեթևություն եմ զգում: Այն պահից, երբ մենք գոլ բաց թողեցինք, խաղը մեր օգտին չէր դասավորվում: Հարկ է նշել, որ «Յուվենտուսը» ուժեղ է տուգանային հրապարակում ցուցադրած խաղում: Մենք շատ լավ առաջին կես անցկացրինք, բայն այն պահից սկսած, երբ մենք գոլ բաց թողեցինք, սկսեցինք տառապել: Միշտ դժվար է փոխել պատմության ընթացքը, ՊՍԺ-ը երբեք չեն հաղթել «Յուվենտուսին», իսկ տառապանքների միջոցով տարած հաղթանակը թիմին օգնում է աճել»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Հիշեցնենք՝ հաջորդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղ կանցկացնի Իսրայելում՝ «Մաքաբիի» հետ: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին:
























































