ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի խաղում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է կարծիքով։
«Առաջին 35 րոպեի և երկրորդ խաղակեսի միջև մի փոքր տարբերություն կա: Մենք գիտենք, որ թերություններ ունենք։
Իմ դո՞ւբլը․․. Ես պատրաստվում եմ շատ գոլեր խփել իմ կարիերայում, բայց շատ բան էլ բաց կթողնեմ: Ահա թե ինչպիսին է այս խաղը։
Մենք աշխատանք ունենք անելու, սա նորմալ է, սա Չեմպիոնների լիգան է… Եթե հեշտ լիներ հաղթելը ՉԼ-ն, մենք դա արդեն վաղուց էինք արել»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMCSport-ը։
























































