ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմակից Նեյմարի հետ հարաբերությունների մասին:
«Երբեմն մենք լավագույն ընկերների տպավորություն ենք թողնում, երբեմն էլ քիչ ենք շփվում միմյանց հետ։ Դա մեր հարաբերությունների բնույթն է:
Այնուամենայնիվ, մենք մեծ հարգանք ունենք միմյանց նկատմամբ։
Երբ թիմում ուժեղ բնավորությամբ երկու խաղացող կա, ամեն ինչ չի կարող լիովին հարթ լինել։ Իհարկե, որոշ բաներ երբեմն լինում են, բայց դա միշտ բխում է ՊՍԺ-ի շահերից և միմյանց նկատմամբ հարգանքից»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն:
























































