ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Եվրոպայի ակումբների ֆինանսական վիճակի մասին։
«Որոշ ակումբներ 1,8 միլիարդ եվրոյի չափ պարտքեր ունեն, դա տագնապ է առաջացնում։ Բարեբախտաբար, մեր աշխատանքը մեզ թույլ է տալիս հաղթահարել դա։ Այո, մենք համավարակի ժամանակ փողեր կորցրեցինք, ոչինչ չենք թաքցնում։ Ուրիշ ակումբներ ահռելի պարտքեր ունեն։ Դա շատ վտանգավոր է ֆուտբոլի համար։
Որոշ նախագահներ ակումբներում երկար տարիների աշխատանքից հետո հետնորդներին շատ խնդիրներ են թողել։ Շատ տարիներ է այդպես եղել։ Դա նույնպես մեծ ռիսկ է։ Դա կարող է ոչնչացնել ֆուտբոլը, պիտի զգույշ գործենք։ Պիտի կանոններ մշակել, որոնք կպաշտպանեն ակումբներին ու կկանխեն եվրոպական ֆուտբոլի ֆինանսական աղետը»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
























































