«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է օգնել իր թիմին հաղթել ՉԼ-ն այս մրցաշրջանում:
«Ցանկացած թիմ, իր կազմում ունենալով Լեոյին, կարող է հավակնել ՉԼ-ն հաղթելուն: Կարծում եմ՝ նա լրիվ լավ է: Նրա՝ հաղթողի բնավորությունը օգնում է այն թիմերին, որոնք ուզում են միշտ հաղթել:
Մեսսին ուժեղ մրցունակ ոգի ունի: Ամեն դեպքում նրա թիմում հիանալի ֆուտբոլիստներ են հանդես գալիս՝ Նեյմարը և Մբապեն: ՊՍԺ-ն եվրագավաթային մեծ փորձ ունի»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:
























































