ՊՍԺ-ի արգեբտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 20 գոլային փոխանցում է կատարլ այն ժամանակվանից ի վեր, ինչ տեղափոխվել է Ֆրանսիայի առաջնություն:
Սրա համար նրանից 32 խաղ է պահանջվել, ինչը երկրորդ ցուցանիշն է ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Անխել Դի Մարիայի արդյունավետությունից հետո:
Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Դի Մարիան 20 գոլային փոխանցում է կատարել առաջնության 31 խաղում:
Ցանկում երրորդը Նեյմարն է, երը 20 գոլային փոխանցում է կատարել Լիգա 1-ի 37 խաղում:
Նշենք՝ այս վիճակագրությունն իրականացվում է 2006/2007 մրցաշրջանից սկսած:
Հիշեցնենք՝ երեկ ՊՍԺ հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթանակ է տարել «Նանտի» նկատմամբ Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի խաղում: Դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Նունու Մենդեշը: Մեսսին այդ խաղում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:
























































