ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն գոհ է, որ տրանսֆերային պատուհանը փակվել է։
Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը տրանսֆերային շուկայում 147,50 միլիոն եվրո է ծախսել Վիտինյուի, Նունո Մենդեշի, Ֆաբիան Ռուիսի, Ռենատո Սանչեշի, Ուգո Էկետիկեի, Կարլոս Սոլերի և Նորդի Մուկիելեի տրանսֆերների վրա։
«Ամենակարևորն այն է, որ տրանսֆերային պատուհանը փակվել է։ Կաշխատեմ այն կազմով, որն իմ տրամադրության տակ է։ Այն շատ որակյալ է»,- ասել է Գալտիեն ՊՍԺ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
ՊՍԺ-ն 5 տուրից հետո գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը:
























































