«Բարսելոնան» մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը չի կարող ձեռք բերել Ալվարո Մորատային։
Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Բարսելոնան» դիտարկում էր «Ատլետիկոյի» 29-ամյա հարձակվողին ձեռք բերելու տարբերակը։
Գործարքի շրջանակում՝ կապտանռնագույնները կարող էին հրաժարվել Անտուան Գրիզմանի համար վճարվող 40 մլն եվրոյի չափով հավելավճարից՝ փոխանակելով ֆուտբոլիստներին։
Այնուամենայնիվ, ըստ ինսայդերի, Մորատան այս մրցաշրջանը վստահաբար կանցկացնի Մադրիդում։ Ե՛վ «Ատլետիկոն», և՛ հարձակվողը դեմ են այս պահին հեռանալուն։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։























































