Կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Տրանսֆերի գումարը կկազմի 24 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Ռուիսը մեկ մրցաշրջանում կվաստակի 5 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Ռուիսը «Նապոլիի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

























































