Իտալական մամուլում տեղեկություն է տարածվել, որ ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն շփվում է Playboy-ի մոդել Ինես Ռաուի հետ։
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը՝ Մբապեն և Ռաուն արդեն մի քանի ամիս է հանդիպում են։ Նրանց առաջին անգամ նկատել են նախորդ տարվա մայիսին Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Ավելի ուշ պապարացցիները Մբապեին ու Ռաուին նկատել են ֆուտբոլիստի զբոսանավի վրա։

32-ամյա Ռաուն, որը ծնվել է Փարիզում ալժիրցիների ընտանիքում, ողջ աշխարհի հայտնի է դարձել, Playboy-ի շապիկին՝ որպես առաջին տրանսգենդեր մոդել հայտնվելու համար։ 16 տարեկանում Ինեսը սեռափոխություն է արել, բայց միայն 24 տարեկանում է այդ մասին հրապարակավ հայտարարել։
























































