ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտարարել է, որ արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը բաց կթողնի Լիգա 1-ի վաղը կայանալիք 5-րդ տուրի հանդիպումը , քանի որ մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն:
«Պարեդեսը չի ընդգրկվի հայտացուցակում, քանի որ նա համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գալտիեն հաստատել է նաև, որ «Նապոլիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կտեղափոխվի փարիզյան ակումբ։
«Դա դեռ պաշտոնական չէ…դեռևս․․․ Մենք աշխատում ենք դրա վրա»,- ասել է ՊՍԺ-ի մարզիչը:
























































