«Նապոլիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ կողմերը գործարքն ավարտին կհասցնեն առաջիկա օրերին։
Տրանսֆերի արժեքը կկազմի 24 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Ֆուտբոլիստը կստանա տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։
Նախորդ մրցաշրջանում Ռուիսը նեապոլյան թիմի կազմում մասնակցել է 38 խաղի՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































