Իսպանական «Վալենսիայի» առաջատար, կիսապաշտպան Կարլոս Սոլերը ընդգրկվել է ֆրանսիական ՊՍԺ-ի տրանսֆերային կարճ ցուցակում։
Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Փարիզյան գրանդը մտադիր է Կարլոսի տրանսֆերը ավարտին հասցնել ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ։
Թիմում նա կարող է փոխարինել իր հայրենակից Անդեր Էրերային, ով մոտ է Բիլբաոյի «Աթլետիկ» տեղափոխվելուն։
Սոլերի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































