Պորտուգալիայի առաջնության 21-րդ տուրի «Բենֆիկա»-«Բրագա» հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0։1 հաշվով: Հանդիպման միակ գնդակը խփեց Ժոաու Պալինյան, ով աչքի ընկավ Սեկեյրայի փոխանցումից հետո։
Այս խաղից հետո «Բրագան» վաստակեց 37 միավոր և շրջանցեց «Սպորտինգին» ՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ «Բենֆիկան» 54 միավորով շարունակոմ է գլխավորել մրցաշարային աղյուսակը։