«Արարատ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Գառնիկ Գրիգորյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական:
Հայաստանի այս տարիքային հավաքականը հավաքականը օգոստոսի 18-ից 24-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք և ստուգողական հանդիպումներ:
Գառնիկ Գրիգորյանը ծնվել է 2004 թվականի նոյեմբերի 1-ին: Նա 2015 թվականից հանդես է եկել «Արարատի» տարբեր տարիքային թիմերում, իսկ այժմ հանդիսանում է «Արարատ-2»-ի ֆուտբոլիստ:
























































