Ֆրանսիական Լիգա 1-ի երկրորդ տուրում ՊՍԺ-ն 5։2 հաշվով հաղթեց «Մոնպելյեին»։ Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը, մեկական անգամ աչքի ընկան Կիլիան Մբապեն և Ռենատու Սանշեշը։ Հյուրերից գոլի հեղինակ դարձան Վահբի Խազրին և Էնցո Տչատոն, ինչպես նաև գրանցվեց մեկ ինքնագոլ։
Առաջին կեսի միջնամասում 11 մետրնոցը չկարողացավ հստակ իրացնել Մբապեն։
ՊՍԺ-ն երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում և գլխավորում է մրաշարային աղյուսակը։