Հռոմում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն քառորդ եզրափակչում գոտեմարտում էր Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Մաթյուինի հետ։
Լևանը 3-0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կմրցի Լեհաստանը ներկայացնող Ռոբերտ Բարանի հետ։