Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի նկատմամբ «Բարսելոնայի» ունեցած հետաքրքրության մասին։
«Նույնիսկ այս երիտասարդ տարիքում Լաուտարոն գլուխ ունի իր ուսերի վրա։ Նա հասկանում է, որ տրանսֆերային շշուկները ոչինչ չեն նշանակում։ Ես մեկ անգամ չէ, որ ականատես եմ եղել, թե ինչպես է տրանսֆերային մի շշուկը գալիս փոխարինելու մյուսին։ Անընդհատ խոսում են, որ այս կամ այն խաղացողին կարող են վաճառել կամ գնել։
Ֆուտբոլիստները կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա։ Նրանք գիտեն, որ ամենակարևորը այն է, թե ինչ կանեն նրանք կանաչ դաշտում։ Այդ դատարկախոսությունները ոչինչ չեն նշանակում»,-Կոնտեի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բարսելոնան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վճարել Լաուտարոյի հրաժարագինը ու ձեռք բերել նրան։