«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է դաշտ դուրս գալ «Սելտայի» դեմ առաջիկա խաղում:
«Նա չի խաղացել երեք ամիս, սա շատ բարդ գործընթաց է, բայց ֆիզիկապես Էդենը պատրաստ է: Ես շատ ուրախ եմ նրա վերադարձի կապակցությամբ: Ազարը պատրաստ է վաղվա պայքարին:
24-րդ տուրի խաղը «Ռեալի» և «Սելտայի» միջև տեղի կունենա վաղը ՝ Երևանի ժամանակով 00:00-ին: