«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կօգնի «Մանչեսթեր Սիթիին» կրկին դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն։
«Էրլինգը հիմնական պատճառներից մեկն է, որ «քաղաքաբնակները» կպաշտպանեն իրենց տիտղոսը: Հոլանդը կգերիշխի Անգլիայում։
Այս հարձակվողը կարծես ստեղծված է Պրեմիեր լիգայի համար: Չեմ կասկածում, որ նա այստեղ շատ գոլեր կխփի։ Նրա գնդակները մեծ տարբերություն կստեղծեն տիտղոսների համար պայքարում»,- ասել է Ուեյնը AS-ին:
Հոլանդը համալրել է «Մանչեսթեր Սիթիի» շարքերը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա տեղափոխության համար վճարվել է 60 մլն եվրո։ Նորվեգացու պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։