«Յուվենտուսը» շարունակում է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդից» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձի վրա: Համաձայն Football Italia-ի ՝ La Gazzetta dello Sport-ին հղում անելով, թուրինցիները քննարկում են գործարքում կիսապաշտպան Աարոն Ռեմսիին ընդգրկելու տարբերակը: Անցած ամառ 29-ամյա վալիացին «Արսենալից» տեղափոխվեց «Յուվենտուս»՝ որպես ազատ գործակալ, և մրցաշրջանի ավարտին նա կարող էր վերադառնալ Անգլիա, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունի «ծեր սենյորայի» առաջարկը:
Նաև, ինչպես արդեն հաղորդվել է, հաշվի է առնվում մի տարբերակ ևս, ըստ որի, երբ Պոգբայի դիմաց «կարմիր սատանաների» ճամբար կտեղափոխվի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն, ով, ինչպես Ռեմսին, նույնպես Թուրին էր տեղափոխվել 2019-ի ամռանը:
Պոգբան 2016 թվականի ամռանը «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» ՝ 105 միլիոն եվրոյով, այս մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացին մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 7 հանդիպման և կատարեց 2 գոլային փոխանցում: